Ճամայկացի արագավազորդ Ուսեյն Բոլտը ճանաչվեց 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի հաղթող:
Բոլտը 100մ տարածությունը հաղթահարեց 9.63 վայրկյանում և Օլիմպիական ռեկորդ սահմանեց: Արծաթե մեդալ նվաճեց Բոլտի հայրենակից Յոհան Բլեյքը (9.75), իսկ բրոնզե մադալակիր դարձավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջասթին Գեթլինը (9.79):
1. Ուսեյն Բոլտ – 9.63 վայրկյան
2. Յոհան Բլեյք – 9.75
3. Ջասթին Գեթլին – 9.79










































