Վրաստանի ԿԸՀ-ում 41 քաղաքական կուսակցություն հայտ է ներկայացրել 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար, որոնք նշանակված են հոկտեմբերի 1-ին:
Ինչպես հաղորդել է Trend-ը, Վրաստանի ԿԸՀ-ում կիրակի օրը` ժամը 18:00-ին, ավարտվել է հայտերի ընդունումը:
Ինչպես լրագրողներին հայտարարել է ԿԸՀ քարտուղար Էկա Ազարաշվիլին, 41 կուսակցություններից 19-ն արդեն գրանցված են:
«Մնացած հայտերը քննարկվում են, և մոտ ժամանակներում բոլորը, օրենքին համապատասխանության դեպքում, կգրանցվեն»,- նշել է Ազարաշվիլին:









































