Լոնդոնի 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի տղամարդկանց 74 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 1/8 եզրափակիչում իր ուժերը կչափի ղազախ մարզիկ Դանիյար Կոբոնովի հետ:
Կոբոնովի նկատմամբ հաղթանակի դեպքում Արսենը քառորդ եզրափակիչում կմրցի բելառուս մարզիկ Ալիակսանդր Կիկինիոուի հետ:









































