Հայտնի քաղաքական գործիչ, ցմահ սենատոր Ջուլիո Անդրեոտտին նորից հայտնվել է հիվանդանոցում: Իտալական քաղաքականության 93-ամյա վետերանը հոսպիտալացվել է շաբաթ` առիթմիայի հետևանքով առաջացած շնչառական ճգնաժամի պատճառով:
Ինչպես այսօր հայտնում են բժիշկները` Անդրեոտտիի վիճակը կայուն է: Հաշվի առնելով հիվանդի տարիքը` նա մի քանի օր կլինի բժիշկների հսկողության տակ:
Վարչապետ և 19 անգամ նախարարական պաշտոններ զբաղեցրած Անդրեոտտին հոսպիտալացվել էր մարտին: Այն ժամանակ մի քանի ԶԼՄ-ներ նոիյնիսկ հայտնել էին քաղաքական գործչի մահվան մասին:









































