Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը սուսերամարտիկ Ռուբեն Լիմարդոյին, որը Լոնդոնում ոսկե մեդալ է նվաճել, ազգային հերոսի է կոչման է արժանացրել: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Որպես մրցանակ` Չավեսը խոստացել է Լիմարդոյին նվիրել Լատինական Ամերիկայի անկախության հայտնի մարտիկ Սիմոն Բոլիվարի սրի կրկնօրինակը:
Լիմարդոն սուսերամարտում ոսկե մեդալ է նվաճել` դառնալով Վենեսուելայի վերջին 40 տարվա առաջին ներկայացուցիչը, որն առաջին տեղն է գրավել Օլիմպիական խաղերում:
Համընդհանուր հարգանքի ևս մեկ առիթ է դարձել այն, որ հաղթանակից հետո մարզիկը օլիմպիական ավան է ուղևորվել հասարակական տրանսպորտով` չօգտվելով իրեն տրամադրված վարորդական մեքենայից:
Հավելենք, որ Օլիմպիական խաղերը հերոս են տվել նաև Գվատեմալային: Էրիկ Բարոնդոն երկրի պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերում մեդալ է նվաճել: Նա արծաթե մեդալի է արժանացել 20 կմ-անոց մրցաքայլում:










































