ՄԱԿ-ը դիմել է Մյանմարի իշխանություններին՝ կոչ անելով ամբողջական հետաքննություն անցկացնել մահմեդականների և բուդայականների միջև այս տարվա հունիսին տեղի ունեցած բախումների համար:
ՄԱԿ-ի ներկայացուցիչ Թոմաս Օհեա Քինտանան հայտարարել է, որ իրեն լուրեր են հասել այդ միջկրոնական հակամարտության ընթացքում մարդու իրավուքների բազմակի խախտման մասին: Այս մասին հաղորդում է ВВС-ին:
Քինտանան խոսքերով` ուժային կառույցների ներկայացուցիչներին մեղադրում են սպանությունների, կտտանքների և չարդարացված ձերբակալությունների մեջ:









































