Պաղեստինի ներկայացուցիչները սեպտեմբերին մտադիր են դիմել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեա` Պաղեստինին դիտորդի կարգավիճակ տալու խնդրանքով: Դրանից հետո Պաղեստինը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ՄԱԿ-ին անդամակցելու հայտ կներկայացնի: Այս մասին Պաղեստինի ԱԳՆ ղեկավար Ռիյադ ալ-Մալիքին հաղորդել է Ռամալում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Այն բանից հետո, երբ Պաղեստինը դիտորդի կարգավիճակ կստանա` պաղեստինյան դիվանագետները կրկին կսկսեն քարոզարշավը` հույս ունենալով մյուս երկրներին էլ համոզել աջակցել ՄԱԿ-ի անդամ դառնալու իրենց փորձին:
Ալ-Մալիկիի խոսքերով` 180 երկրներից մեծամասնության աջակցության համար անհրաժեշտ են ահռելի ջանքեր:
Նախարարը մերժել է արաբական մի շարք երկրների պահանջը՝ հետ կանչել հայտը, քանի որ նրա հայտարարությամբ որոշ արաբական երկրներ աջակցում են պաղեստինցիների այս նախաձեռնությանը:






































