Այսօր Երևանի ժամանակով 22։50-ին Լոնդոնի 2012 թվականի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ կմտնի Նորայր Վարդանյանը։
Վարդանյանը հանդես կգա 94 կգ քաշային կարգում։ Նորայրի հակառակորդներն են Անդրեյ Դեմանովը և Ալեքսանդր Իվանովը (2-ն էլ Ռուսաստան), Իլյա Իլինը (Ղազախստան), Կիմ Մին Յաեն (Հս. Կորեա), Արսեն Կասաբիևը (Լեհաստան), Սաիդ Մոհամմադպոուրկարկարահը (Իրան), Անատոլի Սիրիկուն (Ռումինիա), Ալմաշ Ուտեշովը (Ղազախստան), Ինտիքամ Զաիրովը (Ադրբեջան), Արտյոմ Իվանովը (Ուկրաինա)։