Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մարդին նահանգում՝ Սիրիայի հետ սահմանից մեկ կիլոմետր հեռավորության վրա, զրահատեխնիկայի զորավարժություններ են ընթանում: Դրանցում ներգրավված են 30 տանկեր, զրահակիրներ և հրթիռներ, գրում է «Ռոսբալտ»-ը:
«Զորավարժությունները չեն դադարում անգամ գիշերային ժամերին: Տանկերը կենտրոնացված են Նուսայբին և Ղամիշլի սահմանային քաղաքներում, որոնք գտնվում են քրդական անջատողական խմբավորումների վերահսկողության տակ»,- հայտնել է տեղական իշխանությունների ներկայացուցիչը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ վտանգի դեպքում Թուրքիան պատրաստ է ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում: Հուլիսին երկիրը փակել էր Սիրիայի հետ ունեցած բոլոր սահմանային կետերը:











































