«Թալիբան» շարժման գրոհայինները այսօր՝ առավոտյան Աֆղանստանի Փարվան նահանգում ինքնաձիգներից կրակել են խաղաղ բնակիչներ տեղափոխող երկու ավտոբուսի վրա, գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
ՆԳՆ-ի տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը վեցին: Հարձակման արդյունքում զոհվել է վեց մարդ, ևս մեկը վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հոսպիտալ:
Տեղական ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակման հեղինակը թալիբներն են, սակայն վերջիններս ոչ մի կերպ չեն մեկնաբանել կատարվածը:









































