Հյուսիսային Կորեան պատրաստվում է խստացնել դիրքորոշումը միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Երկրի փոխարտգործնախարար Չոյ Սուն Հիի՝ «Ամերիկայի ձայնին» ուղարկած հաղորդագրության մեջ ասվում է, որ փոփոխությունը պայմանավորված է այդ հարցում Վաշինգտոնի թշնամական դիրքորոշմամբ:
Հայտարարությունը հաջորդել է Հյուսիսային Կորեայի դիվանագետների և ոչ պաշտոնական ամերիկյան պատվիրակության միջև 3 օր տևած բանակցություններին:
Հիշեցնենք, հուլիսի սկզբին հաղորդվում էր, որ Հյուսիսային Կորեան կշարունակի շրջանցել իր դեմ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցներով սահմանված արգելքները:








































