Monday, 08 06 2026
12:50
Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Բրիտանիայի, Ֆրանսիայի, Կատարի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ
12:40
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
12:30
Թրամփն Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Իրանի դեմ հարվածներ հասցնելուց. Axios
ՔՊ-ն 38 399 ձայն ավել է ստացել, քան 2021թ.-ին. Պապոյան
Իսրայելը հայտնել է Եմենից արձակված հրթիռի մասին
11:50
Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը
Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա. Լայենը շնորհավորել է Փաշինյանին
Ստացվել է ընտրական հանցագործությունների վերաբերյալ 599 հաղորդում
Հայաստանն ընտրել է ժողովրդավարական ուղին. Լատվիայի նախագահ
ԿԸՀ-ն ամփոփել է 2005 տեղամասի արդյունքները
Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Ստամբուլ
Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է. Պապոյան
10:30
Սի Ծինփինը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Մոսկվան չարյաց փոքրագույնը ստացավ ՀՀ խորհրդարանում. առաջիկայում ռուսական ճնշումները կթուլանան
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Դե փորձիր ժպտալ, իմ Գյումրի

Այն, ինչ երեկ տեսավ Գյումրին, երևի թե չէր տեսել 1988-ից հետո: Կեսօրից սկսած միջպետական ճանապարհի վրա գտնվող Սայաթ-Նովա պողոտան, ինչպես նաև քաղաքի կենտրոնական Գորկու փողոցն ու Հաղթանակի պուրակը ամբողջությամբ փակ էին: Բայց ամեն ինչ` ըստ հերթականության:

Նախօրեին` երեկոյան, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի` վրացական պետհամարանիշերով ավտոմեքենաներ ունեցող վարորդները որոշել էին երեկ առավոտյան ժամը 11-ին բողոքի ցույց կազմակերպել կառավարության շենքի դիմաց: Վաղ առավոտյան Գյումրի էին գնացել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը, իսկ Վանաձոր` Արմեն Մարտիրոսյանը, որպեսզի Երևան ուղեկցեն ցույցի մասնակիցներին: Սակայն այն պահին, երբ մեքենաները սկսեցին շարժվել Սայաթ-Նովա պողոտայով, ոստիկանները փակեցին ճանապարհը և շրջապատեցին նրանց: Նմանապես` Վանաձորում ոստիկանները փակել են շուրջ 10 ավտոմեքենաների ճանապարհը դեպի մայրաքաղաք: Պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը կապնվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ներկայացնելով ոստիկանության ապօրինի գործողություններն ու պահանջելով միջոցներ ձեռնարկել: Սակայն ոստիկանները շարունակում են շրջափակման մեջ պահել մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ` թույլ չտալով նրանց որևէ տեղ շարժվել:

Այնուհետև ցուցարարները ժամը մոտ 13: 00-13: 30-ին հանրահավաք սկսեցին Գյումրիի Դրամատիկական թատրոնի դիմաց, որը տևեց մոտ 2 ժամ: Գյումրի ժամանեցին նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Անահիտ Բախշյանը, կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ժամը 15: 00-ի կողմ ցուցարարները լուր ստացան Գյումրիի առաջին ատյանի դատարանից, ըստ որի դատարանը բավարարել էր Գյումրիի քաղաքապետարանի հայցն ընդդեմ «ԳԱԼԱ» հ/ը-ի` կապված հեռուստաաշտարակի հետ: Հանրահավաքի մասնակիցները անմիջապես որոշեցին բողոքի երթով շարժվել քաղաքապետարան:

Քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց, որ մաքսային օրենսգրքի և դրա կիրառման հետ ինքը կապ չունի, իսկ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ «գնալու է մինչև վերջ»: Ժամը 16: 00-ին երթը վերադարձավ Գյումրիի Դրամատիկական թատրոնի հարակից տարածք, որտեղ դեռ շարունակվում էր ոստիկանության կողմից տասնյակից ավելի ավտոմեքենաների պաշարումը: Դա տեսնելով` ցուցարարները որոշեցին փակել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող «Խաղաղության օղակի» սկզբնամասը, Գորկու փողոցը և Հաղթանակի պողոտան: Մոտ 3 ժամ այդ փողոցները մնացին փակված: Այդ ընթացքում արդեն, ինչպես մեզ տեղեկացրեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ս.Սաֆարյանը, բարձրաստիճան իշխանավորները սկսեցին զանգել «Ժառանգության» պատգամավորների բջջային հեռախոսներին` իբր թե տեղեկանալու համար, թե ինչ է կատարվում:

«Այս պահին չեմ ուզում նրանց անունները տալ», – ասաց Ս.Սաֆարյանը: Այնուհետև որտեղից որտեղ հայտնվեց վերջերս ԱԺ ԲՀԿ խմբակցություն մտած, Գյումրիից ընտրված պատգամավոր Մարտուն Գրիգորյանը և ասաց, թե գյումրեցի մեկ այլ պատգամավոր` Սամվել Բալասանյանը այս խնդրի հետ կապված օրինագիծ է պատրաստում ներկայացնելու ԱԺ: Լսելով դա` Ս.Սաֆարյանը հայտարարեց, թե եթե ԲՀԿ-ն այդքան շահագրգռված է այս հարցով, ուրեմն «Ժառանգությունը» կնախաձեռնի ԱԺ արտահերթ նստաշրջան և կառաջարկի ԲՀԿ-ին, ինչպես նաև ՀՅԴ-ին ստորագրել արտահերթ նստաշրջան հրավիրելու վերաբերյալ այդ նախաձեռնությունը: Ի վերջո «Ժառանգության» վարչության անդամ Ռ.Հակոբյանը համաձայնության եկավ ոստիկանների հետ այն հարցում, որ եթե վերջիններս մեքենաների պաշարումը վերացնեն, ապա ցուցարարներն էլ կբացեն փողոցները: Այդպես էլ եղավ` ժամը 18: 40-ի սահմաններում ոստիկանները վերացրեցին շրջափակումը, որից հետո ցուցարարները «Հաղթանակ» ու «Ժառանգություն» վանկարկելով փակված տարբեր փողոցներից միացան իրար և դարձյալ մի կարճ հանրահավաք տեղի ունեցավ:

Հ.Գ. Երեկ Հայ ազգային կոնգրեսը այս առիթով հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Այսօր` վաղ առավոտից խուլ փակված են Գյումրի քաղաքի կենտրոնական փողոցները, ոստիկանական պոստեր են դրվել նաև քաղաքից դուրս եկող մայրուղու վրա: Խնդիրը վրացական պետհամարանիշերով մեքենաների տերերի` դեպի Երևան երթը և Գյումրիում ինքնաբուխ հանրահավաք անցկացնելը խոչընդոտելն է: Ոստիկանությունը, սույն գործողության հետ կապված, պաշտոնապես ոչ մի օրինական հիմք չի կարողանում մատնանշել: Մենք դատապարտում ենք վարչախմբի կողմից մարդու հանրահայտ՝ ազատ տեղաշարժվելու և հավաքներ անցկացնելու իրավունքի այս բացահայտ ու ցինիկ ոտնահարումը: Դրանով նա ոչ թե իր ուժն է ցուցադրում, այլ վախը, որ նրան պատել է մասնավորապես վերջին շրջանում. մի կողմից՝ այլ երկրներում բռնատիրությունների դեմ համաժողովրդական շարժումների ծավալման, մյուս կողմից` Հայաստանում նորանոր սոցիալական շերտերի քաղաքական ակտիվացման հետ:

Մենք բազմաթիվ տեղեկություններ ենք ստացել նաև այն մասին, որ արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները ողջ հանրապետությունով մեկ «անձնական զրույցներ» են ունենում ոչ միայն ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատեր վարորդների, այլև տաքսի ծառայության վարորդների հետ՝ պահանջելով նրանցից փետրվարի 18-ին՝ Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի օրը, դեպի Երևան ուղևոր չտեղափոխել:

Հանձնարարություն է տրված ամենուր խոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժը: Վարչախումբն այնքան է սարսափած Հայ ազգային կոնգրեսի՝ փետրվարի 18-ի հանրահավաքից, որ պատրաստ է հանրապետությունով մեկ կաթվածահար անել տրանսպորտի աշխատանքը: Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցառումներ՝ այդ արգելքները հաղթահարելու համար: Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կառնչվեն այդօրինակ դեպքերի, անմիջապես տեղյակ պահել Կոնգրեսի կենտրոնական գրասենյակին` 52.09.74 հեռախոսահամարով»:

«Ժամանակ» օրաթերթ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում