Reuters-ի հաղորդմամբ` Սուդանը և Հարավային Սուդանը համաձայնության են եկել վիճելի հարցերի, մասնավորապես` նավթի տեղափոխման շուրջ: Բանակցություններն ընթանում էին Աֆրիկյան միության միջնորդությամբ` Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում, որտեղ էլ գտնվում է տարածքային կազմակերպության գրասենյակը:
Կողմերը մտադիր են առաջիկայում որոշել, թե երբ կվերսկսվի Հարավային Սուդանից նավթի տեղափոխումըՍուդանի տրանսպորտային համակարգի միջոցով: Մնացած հարցերը, ինչպիսիք են` նավթի վերամշակման և տրանզիտի հարկերը, արդեն արձանագրված են համաձայնության մեջ: Այս մասին տեղեկացրել է կողմերի միջև միջնորդ հանդիսացող ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին:
Սուդանի կամ Հարավային Սուդանի ներկայացուցիչները պաշտոնական մեկնաբանություններ չեն արել:








































