Thursday, 11 06 2026
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ

Նախընտրական կոալիցիոն ֆաշիզմ

Երեկ Բաղրամյան 26-ում, այսինքն` նախագահական նստավայրում ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ նախագահները ստորագրել են կոալիցիոն հայտարարություն, որով Սերժ Սարգսյանը, փաստորեն, Գագիկ Ծառուկյանին պարտադրեց նույնանալ Արթուր Բաղդասարյանի հետ և միասնաբար սատարել իրեն 2013 թվականի նախագահական ընտրություններում:

Այդպիսով, կարելի է ասել, որ հանգուցալուծվեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական ակտիվացող պայքարի առաջին` ներիշխանական հակասությունների և ինտրիգների փուլը: Իսկ կոալիցիոն հայտարարությամբ էլ նախանշվում է նոր և, ըստ էության, բավական վտանգավոր մի փուլի մեկնարկ:

«Նոր փոփոխություններին ընդառաջ` կոալիցիոն կուսակցությունները միասնական են և նպատակ չունեն գալիք խորհրդարանական ընտրություններում իրենց քաղաքական կշիռն ավելացնել միմյանց դեմ պայքար ծավալելու և կոալիցիայի ներսում ուժերի հարաբերակցությունը փոխելու հաշվին: Կոալիցիոն գործընկերները համոզված են, որ փոփոխությունների իրականացման հետևողականությունն առավել կմեծացնի կոալիցիայի քաղաքական դերակատարությունն ու նրա հանդեպ հասարակության վստահությունը` հանգեցնելով խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կոալիցիայի ներկայացվածության աճին», – ասված է ՀՀԿ, ԲՀԿ և ՕԵԿ հայտարարության մեջ:

Այդ ամենից փչում է կոալիցիոն ֆաշիզմի շունչ: Սա արդեն ոչ թե մոնոլիտ իշխանության, այլ պարզապես լիովին հասարակությանը կուլ տալու, խժռելու հայտ է, որ կոալիցիան ներկայացնում է հրապարակավ, առանց քաշվելու: Փաստորեն, երեք կուսակցությունները հրապարակավ հայտարարում են, որ պատրաստվում են վերցնել նաև խորհրդարանի այն մի քանի տեղերը, որոնք մնացել էին ընդդիմությանը` «Ժառանգությանը» և ընդդիմադիր հայտարարված Դաշնակցությանը: Այսինքն` իշխանությունը այդպիսով ներկայացնում է խորհրդարանում ոչ թե բացարձակ, այլ արդեն, ըստ էության, լիակատար մեծամասնություն վերցնելու հայտ: Իսկ թե ինչպես է իշխանությունը ինչ-որ բան վերցնում` բոլորին է հայտնի: Այլ կերպ ասած` ի դեմս կոալիցիոն հայտարարության, իշխանությունը մարտահրավեր է նետում հասարակությանը, հստակ հասկացնելով, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկում է ընդամենը պարզ ձևականություն:

Այժմ պատասխանի հերթը հասարակությանն է, հասարակական-քաղաքական այն բոլոր ուժերինը, ովքեր իրենց դուրս են դնում կոալիցիոն ֆաշիզմի ճամբարից և թանկ են համարում Հայաստանի ազատությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում