Համացանցից օգտվողները NBC ալիքին մեղադրել են ռասիզմի մեջ այն բանից հետո, երբ օգոստոսի 2-ին ալիքը ցուցադրել է տեսանյութ տրիկոյով կապիկի մասին, անմիջապես այն լուրից հետո, երբ 16-ամյա աֆրոամերիկուհի մարմնամարզիկ Գաբրիել Դուգլասն Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ է նվաճել: Այս մասին հայտնում է Uproxx պորտալը:
Գաբրիել Դուգլասը Լոնդոնի օլիմպիադայում սահմանել է ռեկորդ` դառնալով առաջին սևամորթ մարմնամարզուհին, ով անհատական հաշվարկով նվաճել է ոսկե մեդալ:











































