NetApplications վերլուծական ընկերությունը հերթական հաշվետվությունն է հրապարակել` ներկայացնելով իրավիճակը բրաուզերների շուկայում: Պարզվել է, որ 2012-ի հուլիսին Firefox-ը և Safari-ն ամրապնդել են իրենց դիրքերը այլ վեբ-բրաուզերների նկատմամբ:
Google Chrome-ից օգտվողները պակասել են 19,08%-ից՝ հասնելով 18,88%.-ի: Վեբ-բրաուզերների առաջատարը շարունակում մնալ Microsoft Internet Explorer-ը: Սակայն վերջինս աստիճանաբար կորցնում դիրքերը շուկայում` հուլիսին օգտվողների թիվը նվազել է 54,02%-ից՝ հասնելով 53,93%-ի:
Mozilla Firefox-ի չափաբաժինն է ավելացել, հուլիսին հունիսի նկատմամբ ավելանալով 0,1%, կազմել է 20,16%: Չորրորդ տեղում է Safari-ն, որն ամրապնդել է իր դիրքերը 0,2%-ով` հասնելով 4,93%-ի:
Բջջայինների բրաուզերների սեգմենտում առաջտար է Safari Mobile-ը, որից օտվում է 66,2%-ը, այնուհետև նրան հաջորդում է Android-ը` 19,4%-ով:
Բրաուզերների հնգյակը եզրափակում Opera-ն որը նախկինի նման զբաղեցնում է շուկայի 1,6%-ը:








































