Samsung ընկերությունը օգոստոսի 29-ին կներկայացնի Galaxy Note սմարթֆոնի նոր տարբերակը: Այս մասին գրել է Reuters`ը հղում անելով Samsung-ի ներկայացուցիչներին:
Samsung-ը չի պարզաբանում նոր տեխնիկայի հատկությունները, բայց ենթադրվում է, որ այն կունենա 5,5 դյույմանոց էկրան: Սա 0,2 դյույմով ավել է, քան առաջին Note-ին էր:
Չի բացառվում, որ դիսփլեյը ճկուն կլինի, ինչը դրան հնարավորություն կտա խուսափել վնասվելուց կոշտ մակերեսի վրա ընկնելու դեպքում:
Նորամուծությունը կգովազդվի սեպտեմբերի 12-ից 2 շաբաթ առաջ: Ոչ պաշտոնական տվյալներով` այդ օրը Apple-ը կներկայացնի իր նոր iPhone-ը: Այլ տվյալներով` սմարթֆոնը կներկայացվի հոկտեմբերին:
Galaxy Note-ի առաջին տարբերակը գովազդվել է 2011-ի սեպտեմբերի 1-ին:










































