Գնդանետման մրցաշարի ոսկե մեդալի գլխավոր հավակնորդ բելառուս Իվան Տիխոնը ստիպված կլինի բաց թողնել Օլիմպիական խաղերը: Մարզիկը կասկածվում է 2004 թվականի Աթենքի Օլիմպիական խաղերից առաջ դոպինգ օգտագործելու մեջ:
«Այսօր թեթև աթլետիկայի ֆեդերացիան ստիպված է եղել մրցաշարից հեռացնել հանրահայտ բելառուս մարզիկ Իվան Տիխոնին: Դա տեղի է ունեցել թեթև աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի որոշմամբ: Մարզիկը կասկածվում է դոպինգ օգտագործելու մեջ: Առայժմ չգիտենք, թե ինչ արգելված դեղամիջոց է օգտագործել մարզիկը»,- հայտարարել է Բելառուսի ներկայացուցչության փոխնախարար Անատոլի Տոզիկը:
Հիշեցնենք, որ Պեկինի Օլիմպիական խաղերում Տիխոնը բրոնզե մեդալ է նվաճել, իսկ 4 տարի առաջ Աթենքում արծաթե մեդալակիր է դարձել:









































