Անգլիական «Լիվերպուլ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան խոսել է Իկեր Կասիլյասի մասին:
«Նա ավելի շատ կյանքեր ունի, քան կատուները. հավաքականի կազմում նա հանդես է գալիս արդեն 7 տարի և որևէ վնավածք չի ստացել ու ոչ մի խաղ բաց չի թողել»,- ասել է Ռեյնան:
Ռեյնան հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է խաղալ ազգային ընտրանու կազմում, չնայած, որ հաճախ հնարավորություն չի ստանում խաղադաշտ դուրս գալ, քանի որ «գոյություն ունի Իկեր Կասիլյասի նման ֆենոմենալ խաղացաող»:
«Ինձ համար մեծ պատիվ է հանդերձարանը կիսել Կասիլյասի հետ: Նա հիանալի մարդ է և աշխարհի լավագույն դարպասապահն է»,- իր խոսքը եզրափակել է Ռեյնան:








































