Sukhoi Superjet-100-ը, որը թռիչք էր կատարում Կազանից Մոսկվա, ստիպված էր վթարային վայրէջք կատարել ՌԴ մայրաքաղաքի «Շերեմետևո» օդանավակայանում` ինքնաթիռի սրահի մասնակի ապահերմետիկացման պատճառով: Այս մասին հայտնում է ուժային կառույցներումRIA Novosti-ի աղբյուրը:
«Մոսկվայի ժամանակով ժ. 14.10-ին հաղորդում էր ստացվել, որ «Կազան-Մոսկվա» չվերթի կատարման ժամանակ տեղի է ունեցել սրահի մասնակի ապահերմետիկացում»,- ասել է RIA Novosti-ի զրուցակիցը` հավելելով, որ ինքնաթիռի անձնակազմը վայրէջքի որոշում էր կայացրել 3000 մետր բարձրության վրա:
Ինքնաթիռում եղել է 64 ուղղաթիռ ու անձնակզմի 6 անդամ: Տուժողներ չկան:









































