Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի հարձակումը հնարավորություն կտա միայն երկու տարով հետաձգել Իրանի կողմից միջուկային ռումբի ստեղծումը: Այսպես են կարծում անկախ փորձագետները:
Վերջիններիս կարծիքով՝ Իսրայելի հարվածից հետո մեկ տարի կպահանջվի տեխնիկական վերականգնման համար, և ևս մեկ տարի կպահանջվի այդ ձգձգման կողմնակի հետևանքների հաղթահարումը:
Հուլիսի 31-ին իսրայելական ԶԼՄ-ները գրել էին, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի Իրանին հարվածել 18 ամիս անց, երբ իսլամական պետությունը կհասնի միջուկային իր ծրագրի ճգնաժամային փուլին՝ հայտնվելով ատոմային ռումբի ստեղծման շեմին:








































