«Բարսելոնա»-ի կենտրոնական պաշտպան Կարլես Պույոլը ցանկանում է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ։ Փարձառու խաղացողը նշել է, որ ցանկանում է իր մարզական կարիերան ավարտել կատալոնական ակումբում.
«Ես միշտ զգացել եմ, որ երկրպագուները գնահատում են իմ խաղը։ Ես դժգոհելու առիթ չունեմ։ Բանակցությունները նորմալ են ընթանում։
Ես փոխել եմ որոշումս։ Ավելի վաղ ցանկանում էի խաղալ նաև այլ ակումբում, բայց հիմա ցանկանում են կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում։ Կփորձեմ օգտակար լինել թիմիս»,- Պույոլին մեջբերում է «Բարսելոնա»-ի պաշտոնական կայքը։









































