Amnesty International իրավապաշտպանական կազմակերպությունը քննադատել է Shell նավթարդյունահանող ընկերությանը, որը հրաժարել է Նիգերիայի իշխանություններին անհրաժեշտ տվյալներ տրամադրել մեկ շաբաթ շարունակված նավթի արտահոսքի մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Վթարը տեղի է ունեցել այս տարվա սկզբին՝ Նիգեր գետի դելտայում: Իրավապաշտպանները Shell-ին մեղադրել են այն բանում, որ նա հրաժարվել է տեղեկություն տրամադրել նավթատարի վիճակի մասին, որը, իրենց կարծիքով, եղել է նավթի արտահոսքի և շրջակա միջավայրի աղտոտման պատճառը:
Shell-ն իր հերթին հայտարաել է, որ վթարի պատճառը նավթատարի դիտավորյալ վնասումն է եղել:











































