Ադրբեջանական Trend լարտավական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Քրիս Սմիթը Ռուսաստանին կոչ է արել չեղյալ հայտարարել Աբխազիայում ու Հարավային Օսիայում պլանավորած զորավարժությունները:
Բացի այդ, հանձնաժողովն ԱՄՆ ղեկավարությանը խորհուրդ է տվել ուժեղացնել Վրաստանի ինքնիշխանության նկատմամբ աջակցությունը: Այս մասին նշված է Վրաստան-ԱՄՆ անվտանգության ու համագործակցության հանձնաժողովի ինտերնետային կայքում:
Սմիթի խոսքերով՝ Ռուսաստանը զորավարժություններ է սկսում Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, իսկ Աբխազիան ու Հարավային Օսիան հանդիսանում են միջազգայնորեն ճանաչված Վրաստանի տարածքներ:
Սմիթը հավելել է, որ Ռուսաստանը պետք է չեղյալ հայտարարի այդ զորավարժությունները, քանի որ դրանք հակասում են Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչը պաշտպանված է ԵԱՀԿ-ի Հելսինկյան համաձայնագրով:







































