РИА Новости-ի փոխանցմամբ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի ու ԱՊԼ-ի հատուկ ներկայացուցիչ Քոֆի Անանի հրաժարականն անսպասելի չի եղել թուրքական իշխանությունների համար: Թուրքիայի խորհրդարանի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Վոլքան Բոզքըրը Twitter-ում գրել է, որ Սիրիայի ճգնաժամի կարգավորման Անանի պլանն ի սկզբանե եղել է մեռելածին:
Նշվում է, որ իր առաքելության դադարեցման մասին հայտարարելուց քիչ առաջ Անանը հեռախոսազրույց է ունեցել Հյուսիսային Իրաքում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ և նրան հայտնել այդ մասին:
Թուրքիաի վարչապետի արտաքին քաղաքականության խորհրդական Իբրահիմ Քալընը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Անանի հրաժարականն անսպասելի չէր: Սիրիայում իշխող ռեժիմը երբեք լրջորեն չի տրամադրվել ճգնաժամի կարգավորման պլանի իրագործման նկատմամբ»:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը երեկ հայտարարել է, որ Անանը մտադիր չէ երկարաձգել իր մանդատը, որը սպառվում է օգոստոսի 31-ին: Անանը Սիրիայի գծով հատուկ ներկայացուցիչ է դարձել այս տարվա փետրվարի վերջին:








































