Իտալական ակումբը համաձայնության է եկել «Սան Պաուլո»-ի հետ Լուկաս Մոուրիայի տեղափոխության վերաբերյալ: Գործարքի արժեքը կկազմի 27 միլիոն եվրո:
19-ամյա ֆուտբոլիստի ծառայություններն այս ամռանը սկսեցին հետաքրքրել մի շարք գրանդ ակումբների, այդ թվում՝ «Ռեալ»-ին, «Մանչեսթեր Յունայթեդ»-ին ու, իհարկե, «Ինտեր»-ին:
Երեկ Մասիմո Մորատին հայտարարել էր, որ խաղացողի տրասնֆերի ձեռքբերման վերաբերյալ թիմերը չեն կարողանում համաձայնության գալ, ու հավանաբար գործարքը չի կնքվի, քանի որ մյուս կողմը պահանջում է 40 միլիոն եվրո: Սակայն այսօր առավոտյան պարզ դարձավ, որ բրազիլական ակումբը պատրաստ է 27 ու ևս 5 բոնուսային միլիոնի դիմաց հատկացնել Լուկասի տրանսֆերը:
Այժմ «Ինտեր»-ին մնում է միայն համաձայնության գալ անձամբ Լուկասի հետ:










































