Գերմանական Deutsche Welle-ն փոխանցում է, որ երկար քննարկումներից հետո այդ երկրում ընդունվել է ինտեգրացիոն գործընթացները խթանող օրինագծեր: Օրինակ՝ օրենքով հարկադրված ամուսնությունը համարվելու է քրեական հանցագործություն: Պարտադրանքի հետեւանքով ամուսնություններ հաճախ արձանագրվում են արեւելքից Գերմանիա տեղափոխված ընտանիքներում: Օրենքով հետապնդվելու են նաեւ ձեւական ամուսնությունները:
Օրենքը նախատեսում է նաեւ պատժամիջոցներ բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն հաճախել համապատասխան ինտեգրացիոն ծրագրերի: Այդ մարդիկ կմերժվեն հետագայում կացության իրավունքի երկարացման եւ Գերմանիայի տարածքում մնալու հարցերում: