Սիրիայում ճգնաժամի կարգավորումը պետք է իրականացվի քաղաքական և ոչ ռազմական ճանապարհով, ինչից պետք է խուսափել ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հրաժարականի պատճառով: Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Հուն Լեյը:
«Չինական կողմը ափսոսանք է հայտնում Անանի՝ ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնացի պաշտոնից հեռանալու պատճառով: Չինաստանը միշտ գործնական քայլերով աջակություն է ցուցաբերել Քոֆի Անանի ջանքերին»,- դիվանագետի խոսքերը մեջբերում է Xinhua գործակալությունը:
Հուն Լեյի խոսքերով՝ Անանն իր աշխատանքի ընթացքում հասցրել է ակտիվ և կառուցողական դերակատարություն ունենալ սիրիական ճգնաժամի լուծման հարցում:
«Չինական կողմը ենթադրում է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի գնալ քաղաքական կարգավորման ճանապարհով՝ սիրիական ճգնաժամը լուծելու համար»,- ասել ԱԳՆ ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ Պեկինը բաց է ցանկացած նախաձեռնությունների համար,որոնք կնպաստեն ճգնաժամի կարգավորմանը:







































