Saturday, 04 07 2026
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա

«Իսրայելն Իրանին կհարվածի առաջիկա 3 ամսում». Մոսսադի նախկին ղեկավար

Ամերիկյան The New York Times թերթի փոխանցմամբ՝ իսրայելական «Մոսսադ» արտաքին հետախուզության նախկին ղեկավար Էֆրաիմ ա-Լևին հայտարարել է, որ ստեղծված քաղաքական իրողության պայմաններում Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարված հասցնելը կարող է իրականացվել մոտակա 3 ամիսների ընթացքում:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ու Իսրայելի ուժային կառույցներում եղած բազմաթիվ աղբյուրները մտածում են հենց այդպես. «Եթե ես լինեի իրանցի, ապա ես ստիպված կլինեի մտահոգվել իմ գոյությամբ առաջիկա 12 շաբաթներին»:

Ամերիկյան թերթի տվյալներով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ արդեն աշնան վերջին Իրանը կհատի «կարմիր գիծը» և կստեղծի ատոմային ռումբի առաջին օրինակները, որոնք պատրաստ կլինեն Իսրայելի դեմ գործածվելու համար: Վերլուծաբանները գտնում են, որ Իսրայելը չի ցանկանում Իրանի դեմ ռազմական գործողություններ վարել ձմռանը:

Բացի այդ, Նեթանյահուն մտավախություն ունի, որ եթե այս տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում վերընտրվի ներկայիս նախագահ Բարաք Օբաման, ապա նա կարող է այլևս շահագրգռվածություն չցուցաբերել Իրանի դեմ ռազմական օպերացիա սկսելում:

Իսկ ահա ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Միթ Ռոմնիի հաղթանակի դեպքում նույնպես քիչ հավանական է համարվում Իրանի դեմ ռազմական գործողությունների արագ սկսումը: Նորընտիր նախագահին ժամանակ է անհրաժեշտ՝ գործերի մասին իրազեկվելու համար, իսկ Իսրայելը չի կարող սպասել՝ վախենալով, որ Իրանը կարող է ատոմային ռումբ ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում