Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիիրթի (Սղերթ) նահանգի Էրուհ շրջանում միմյանց են բախվել Ժանդարմերիայի զինծառայողներն ու Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Նշվում է, որ Ժանդարմերիայի զինծառայողները ճաշելիս են եղել, երբ քուրդ զինյալները երկարափող զենքերով կրակ են բացել նրանց վրա: Բախումը գրանցվել է երեկ՝ տեղական ժամանակով ժամը 19.30-ին: Բախման հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է 7 զինծառայող: Վիրավորներին ուղղաթիռներով տեղափոխել են մոտակա հիվանդանոց:
Բախումից հետո թուրքական անվտանգության ուժերը «Կոբրա» տիպի ուղղաթիռներով որոնողական լայնամասշտաբ աշխատանքներ են ձեռնարկել՝ քուրդ զինյալներին հայտնաբերելու համար:








































