Հինգշաբթի Բոլիվիայի կառավարությունը հերքել է երկրում Coca-Cola-ի գործունեությունն արգելելու մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է Univision հեռուստաալիքը:
Նման պարզաբանմամբ հանդես է եկել Բոլիվիայի ԱԳՆ-ն` փաստացի հերքելով երկրի արտգործնախարարի ավելի վաղ` նախորդ երեքշաբթի արած հայտարարությունը:
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` իրականում նման հայտարարություն չի եղել և նման որոշում չկա:








































