Բասկետբոլի ԱՄՆ-ի տղամարդկանց հավաքականը վաստակած միավորների քանակով նոր ռեկորդ է սահմանել` Օլիմպիադայի բասկետբոլի մրցաշարի պատմության մեջ:
Ամերիկացիները ջախջախիչ` 156:73 հաշվով առավելության են հասել Նիգերիայի ընտրանու նկատմամբ` 46 3-միավորանոց նետումներից իրականացնելով 29-ը:
Մինչ այժմ այդ ռեկորդը պատկանում էր Բրազիլիայի հավաքականին: 1988 թվականի սեպտեմբերի 23-ին լատինաամերիկյան թիմը պարտության է մատնել Եգիպտոսի հավաքականին` Սեուլի Օլիմպիադայի բասկետբոլի մրցաշարի շրջանակներում վաստակելով 138 միավոր:







































