«ԱՄՆ-ը պաշտպանում է Nabucco նախագծի, որի նպատակը Կասպյան ավազանի և Մերձավոր Արևելքի գազը Եվրոպա առաքումն է, և ITGI (Թուրքիա-Հունաստան-Իտալիա) խողովակաշարերի հետ միավորումը», ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիայում թներգետիկայի գծով հատուկ ներկայացուցիչ Ռիչարդ Մորնինգսթարը:
Trend-ի փոխանցմամբ, նա Անկարայում հանդիպում է ունեցել Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզի հետ:
Վերջինս շեշտել է, որ իր երկիրը ամեն դեպքում ջանքեր է գործադրելու Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու համար:
«Այսօր մի շարք կարծիքներ կան այս նախագծերի միավորման մասին, ամեն դեպքում դրանք կաշխատեն առանձին, թե միավորված, Թուրքիան ջանքեր կգործադրի էներգետիկ անվտանգության ապահովման համար», ասել է Յըլդըզը:
Վերջին օրերին եվրոպական մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Եվրամիությունը մտադիր է միավորել երկու խողովակաշարերը, ինչը թույլ կտա զգալի չափով ներդրումների խնայողություն անել:










































