Ըստ Pew Research Center-ի իրականացրած հարցումների` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կտրուկ տարբերությամբ առաջատար դիրք է գրավում նախընտրական մրցավազքում:
Հարցման մասնակիցների 51%-ը Օբամային է աջակցում կամ կարծում է, որ նախագահական ընտրություններում նրա թեկնածությունը կպաշտպանի, իսկ 41%-ը նախապատվությունը տալիս է ԱՄՆ գործող նախագահի մրցակից, Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին:
Այս ցուցանիշները նման են հարցման հուլիսյան արդյունքներին, իսկ Pew Research Center-ի` այս տարվա հունվարից անցկացված ութ հարցումների արդյունքում Օբաման պահպանում է առաջատարի իր դիրքը: Թեկնածուների միջև տոկոսային առումով նվազագույն տարբերություն է գրանցվել 12 նահանգներում, որոնցում հիմնականում նախընտրական թեժ պայքար է գրանցվում: Օբամայի վարկանիշը Կոլորադո, Այովա, Ֆլորիդա, Միչիգան, Նևադա, Նյու Գեմպշիրե, Հյուսիսային Կարոլինա, Օհայո, Վիրջինիա և Վիսկոնսե նահանգներում 48% է, իսկ Ռոմնիինը` 44%:
Հարցումն իրականացվել է հուլիսի 16-26-ը, հարցմանը մասնակցել է 2508 ամերիկացի:
Չնայած գրեթե բոլոր հարցումների արդյունքում Օբաման առաջատար է, սակայն, այնուամենայնիվ, Pew Research Center-ը նշում է, որ գործող նախագահ Օբամայի վարկանիշը բարձր չէ: Փորձագետների կարծիքով` դա բացատրվում է երկրի տնտեսական վիճակով, որը Օբաման դեռևս չի կարողանում արմատապես փոխել:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու նոյեմբերի 6-ին:









































