Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը հինգշաբթի կոչ է արել որքան հնարավոր է արագ գտնել հրաժարական տված Քոֆի Անանի հաջորդին:
Ինչպես նշվում է Էշթոնի հաղորդագրության մեջ` եվրոպական դիվանագիտության ղեկավարը խոր հիասթափություն է հայտնել Քոֆի Անանի հեռանալու կապակցությամբ, ինչպես նաև կոչ է արել, որքան հնրավոր է արագ նշանակել նրա հաջորդին, որպեսզի կարողանան ապահովել Սիրիայում իշխանության խաղաղ փոխանցումը:








































