ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին Facebook-ի ներկայացրած փաստաթղթերի համաձայն՝ Facebook-ում անիրական են ընդամենը էջերի 8,7%-ը կամ 83 մլն պրոֆիլ:
Այս սոցցանցի եկամտի հիմնական աղբյուրը գովազդն է: Ընդ որում՝ կեղծ օգտատերերն իրենց գործունեությամբ կարող են բարձրացնել գովազդի արդյունավետության և պահանջվածության ցուցանիշները: Ավելի վաղ Limited Run գովազդային գործակալությունը պնդում էր, որ Facbook-ի միջոցով իրենց ստացած գրառումների (like) 80%-ը ստացվել են կեղծ պրոֆիլներից:
Ըստ տվյալ սոցցանցի վիճակագրական տվյալների օգտատերերի միյան 4.8 %-ն ունեն էջերի կրկնօրինակներ, անհատական էջերի ընդամնեը 2.4 %-ն անձանց պրոֆիլ չէ և 1.5 %-ը ի սկբանե ստեղծված է եղել սոցցանցի կանոնները խախտելու համար:
Սոցցանցերում կեղծ օգտատերերի հարցը բարձրցվել էր դեռևս հունիսին <<Ապագայի Մեդիա>> համաժողովում:
Ըստ Մեդիա լաբորատորիայի ղեկավար Վասիլի Գատովի՝ կեղծ օգտատերերը կարող են իրենց գործունեության արդյունքում օրվա սխալ պատկեր ստեղծել` Like տալով իրենց համար ցակալի ինֆորմացիային և ոչ թե իրականանում հստակ նշված ԶԼՄ-ի` հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությանը:
Facebook-ի մաքուր եկամուտը 2012 թ. երկրորդ եռամսյակի համար կազմել է 157 միլիոն դոլար, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահավտածում ընկերությունն ունեցել է 240 միլիոն դոլարի եկամուտ: Facebook-ի համար սա վերջին 2.5 տարում վնասով փակված առաջին եռամսյակն էր:
Facebook-ից օգտվողների թիվը` ներառյալ գոնե ամիսը մեկ անգամ իրենց էջ այցելողները, կազմում է 955 մլն:









































