Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավում է Քոֆի Անանի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ պատվիրակի պաշտոնից հեռանալու կապակցությամբ, բայց հույս ունի, որ միջազգային հանրությունը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել Սիրիայում ճգնաժամի կարգավորման համար:
«Շատ ցավալի է»,- ասել է ՌԴ նախագահը` մեկնաբանելով Անանի հեռանալու մասին լուրը:
«Քոֆի Անանը շատ արժանապատիվ և ազնիվ մարդ է, փայլուն դիվանագետ, այդ պատճառով շատ ցավալի է, որ նա պետք է լքի պաշտոնը: Բայց ես հույս ունեմ, որ բռնության դադարեցման համար միջազգային հանրության ջանքերը կշարունակվեն»,- ասել է Պուտինը:
Սիրիայում տիրող իրավիճակը Պուտինն անվանել է «ողբերգություն»:








































