Քիչ առաջ Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբան Լուսինե Հակոբյանը բարձրացավ քննչական գլխավոր վարչություն: Այս պահին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի մոտ ակցիայի մասնակիցները սպասում են Լուսինե Հակոբյանին, ով դուրս գալով միգուցե գործի առնչությամբ որոշ մանրամասներ հայտնի:
Հիշեցնենք հուլիսի 31-ին «Հարսնաքարի գործով մեղադրանքը վերաորակվել էր. եթե նախկինում գործով մեղադրյալները մեղադրվում էին միայն մեկ հոդվածի հատկանիշներով, ապա այսօր նրանց դեմ մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի շուրջ երեք հոդվածներով:








































