Անազատության մեջ գտնվող գործարար Միխայիլ Խոդորկովսկին ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության հարցերով օմբուդսմեն Բորիս Տիտովին խնդրել է այսպես կոչված «ՅՈՒԿՈՍ-ի երկրորդ գործով» դատավճռի մասով փորձաքննություն իրականացնել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Խնդրում եմ փորձաքննություն իրականացնել կայացված դատավճռի վերաբերյալ և քայլեր ձեռնարկել, որոնք անհրաժեշտ ու հնարավոր կհամարեք»,- գրել է նա:
Խոդորկովսկին նշել է, թե ռուս բոլոր գործարարներին օգտակար կլինի իմանալ՝ արժե՞ հենվել երկրում առկա արդարադատության վրա:
Ավելի վաղ Տիտովը խոստացել էր գնահատական տալ դատավճռի արդարացիությանը, եթե ՅՈԿՈՍ-ի նախկին ղեկավարն անձնապես դիմի իրեն:
«Մեզ համար թանկ են բոլոր ձեռնարկատերերը»,- ասել էր Տիտովը:








































