Լեգենդար երգչուհի Մադոննան ուղևորվել է Կիև: Երկու օրից նա ելույթ կունենա Ուկրաինայի գլխավոր մարզադաշտում: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն՝ հղում անելով ուկրաինական ԶԼՄ-ներին:
Անցած գիշեր փոփ թագուհու մասնավոր օդանավը վայրէջք է կատարել Կիևի «Բորիսպոլ» օդանավակայանում: Նա այնտեղ է ժամանել Վարշավայում ունեցած համերգից անմիջապես հետո:
Մադոննային, իր խմբից բացի, ուղեկցում են դուստրը՝ Լուրդեսը, և երիտասարդ զուգընկերը՝ Բրահիմ Զաիբատը:










































