ԱՄՆ ռազմաօդային ուժերի ու բանակի միացյալ ռազմաբազան Ալյասկայում հուլիսի 31-ին գործարկել է օրգանական թափոնների հիման վրա աշխատող գազի էլեկտրակայանը: Ինչպես հաղորդում է Jane’s-ը, այլընտրանքային վառելիքը կարող է Պենտագոնի ծախսերը կրճատել 30 մլն դոլարով:
Հրատարակության տվյալով` General Electric J420 Jenbacher 4 սարքերն ապահովում են բազային անհրաժեշտ 13 մեգավատ էլեկտրաէներգիայի կեսը: Էլեկտրաէներգիայի մյուս մասը զինվորականները ստիպված են գնել տեղական իշխանություններից:
Նոր էնրգետիկ սարքի համար մեթանը արտադրվում է Անկորիջ քաղաքի աղբավայրի աղբից:
2012թ. մարտին Պենտագոնը հրապարակեց ամերիկյան զորքերի էներգաարդյունավետության զարգացման , այսպես կոչված, «ճանապարհային քարտեզը»:
ԱՄՆ ծրագրի շրջանակում, մասնավորապես, նախատեսվում է աստիճաբար բոլոր ռազմական ինքնաթիռներն ու նավերը փոխադրել բիովառելիքի օգտագործման:









































