Իրվայնում Կալիֆոռնիայի համալսարանի գերմանացի պրոֆեսորը սպառնացել է սպանել բուհին կից դպրոցի ոչ պակաս, քան 200 աշակերտների: Ի դեպ, նույն դպրոցում է սովորել նաև նրա որդին, ով վերջերս է ինքնասպան եղել: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով The Los Angeles Times-ին:
48-ամյա Ռայներ Ռայնշայդի մտադրության մասին հայտնի է դարձել էլեկտրոնային նամակներից, որոնք դեռ ապրիլին նա ուղարկել էր կնոջն ու ինքն իրեն: Դրանցում նա պատմել է մեծ քանակությամբ ինքնաձիգ գնելու և դպրոցականներին սպանելու մասին:
Նա նախատեսել է սպանել նաև դպրոցի փոխտնօրենին, բռնաբարել երկու աշակերտուհիների, հրդեհել շինությունը, իսկ հետո ինքնասպան լինել այն նույն վայրում, որտեղ 2012 թվականի մարտին կախվել էր իր որդին:
Գերմանացի պրոֆեսորի նամակները ոստիկանությունը հայտնաբերել է նրա հեռախոսը ստուգելու ժամանակ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան 12 տարվա ազատազրկում է սպասվում:









































