Խեթերի արքայի զարմացած աչքերով, մեկուկես մետրանոց մոխրագույն բազալտից պատրաստված քանդակը այսօր էլ նայում է, ինչպես 3 հազար տարի առաջ: Ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, այդ գրեթե չվնասված քանդակը հայտնաբերվել է Թուրքիայի արևելքում` Խաթայ նահանգում միջազգային հնագիտական արշավախմբաի անդամների կողմից: Արշավախումբը ղեկավարել է Տորոնտոյի համալսարանի պրոֆեսոր Թիմոթի Հարիսոնը:
Քանդակը պատկերել է Սապպիլուլիմին` Փոքր Ասիայի այն ժամանակվա կայսրության ամենահզոր տիրակալին:
Իր գահակալության օրոք նրա տիրույթներն ընդգրկում էին ընդարձակ տարածքներ, որոնք ներառել են ներկայիս Թուրքիան ու Սիրիան:
Խեթական արքան կշռում է մեկուկես տոննա, մի ձեռքում բռնել է անիվ, մյուսում` նիզակ: Այդ երկու խորհրդանիշները նշանակում են միաժամանակ թեʼ տիրակալի նվաճումները, թեʼ նրա ենթակաների խաղաղ աշխատանքը:









































