ՀՀ կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ):
Այս որոշմամբ փոխվում է դեռևս 2002 թվականին հիմնադրված Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը: Ստանալով ՊՈԱԿ-ի կարգավիճակ` ականազերծման կենտրոնը կարող է ավելի ճկուն գործունեություն ծավալել և ընդգրկվել միջազգային տարբեր ծրագրերում:
Կանոնադրությամբ ամրագրված խնդիրների արդյունավետ իրականացման համար իրավասուբյեկտությամբ օժտված և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը հնարավորություն կունենա իր անունից վարել բանակցություններ հումանիտար ականազերծման գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների հետ, նրանց հետ կնքել համագործակցության և այլ պայմանագրեր, ստանալ վերոնշյալ կազմակերպությունների և հիմնադրամների ինչպես մասնագիտական խորհրդատվությունը, այնպես էլ նյութական աջակցությունը: