Մարիո Բալոտելին իր հանգստի վերջին օրերը Միլանում անցկացնելուց հետո վայրէջք է կատարել Մանչեսթերի օդանավակայան:
«Մանչեսթեր»-ի ֆուտբոլիստը, որը հայտնի է իր ուրույն խառնվածքով, օդանավի կանգնելուց հետո իր հերթին չսպասեց, այլ բիզնես դասից պարզապես դուրս թռավ՝ հայտնվելով այնպիսի իրավիճակում, որ ստիպված էր կանգնել բոլոր ուղևորների հետ միասին՝ իր պայուսակը ստանալու:
Իհարկե, Մարիոն աննկատ չմնաց. բազմաթիվ երկրպագուներ մոտեցան նրան՝ լուսանկարվելու, զրուցելու և, ընդհանրապես, նրանից ինչ-որ հիշողություն ունենալու: Բալոտելին նահանջեց՝ մտնելով զուգարան: Սկանդալային ֆուտբոլիստին միայն օդանավի աշխատակիցները օգնեցին հեռու մնալ երկրպագուների ամբոխից:
«Պարզ զգացվում էր, որ նրան այդ ամենը դուր չի գալիս»,- ասաց ուղևորներից մեկը, որը Բալոտելիի հետ սպասում էր իր ուղեբեռին:
Հարձակվողը վերադարձավ «Մանչեսթեր»՝ նախամրցաշրջանային պատրաստություն անցկացնելու:





































