Ամերիկյան Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ իրանական նավթի երրորդ խոշոր ներկրող Հնդկաստանը շուտով պետական ապահովագրություն կապահովի Իրանից եկող լցանավերի համար:
Հնդկաստանի պետական նավարկության կորպորացիան սկսելու է Իրանից նավթի փոխադրում իրականացնել այն բանից հետո, ինչ հնդիկ ապահովագրողները կհամաձայնեն յուրաքանչյուր երթը ապահովագրել 100 միլիոն դոլարով: Այս մասին հայտնել է այդ կորպորացիայի նախագահ Սաբայասաշի Խաջարան՝ չնշելով ստույգ ժամկետը:
Իրանական նավթի ներկրման վերսկսումը հնդկական Մանգալոր քաղաքի նավթավերամշակման գործարանին և պետական մյուս ձեռնարկություններին հնարավորություն կտա շարունակել իրանական նավթի անխափան գնումը, որն ընդհատվել էր հուլիսի 1-ից իրանական նավթի ներկրման վրա դրված բեռնարգելքի ուժի մեջ մտնելուց հետո: