FPI-ն կարող էր 2002թ. ձերբակալել իսլամիստ Անվար Ալ-Ավլակիին, սակայն չի օգտվել այդ հնարավորությունից, հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Ալ-Ավլակին ձերբակալվել էր Նյու Յորքում, երբ վերադառնում էր արտասահմանից: Նրա ձերբակալության հրաման եղել է, սակայն անհայտ պատճառներով Ալ- Ավլակիին բաց են թողել: 2011թ. սկզին ԱՄՆ-ը նրան որակեց «համար մեկ ահաբեկիչ»:
Այն մասին, որ FBI-ն գիտեր Ալ-Ավլակիի՝ ԱՄՆ գալու մասին, Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի լսումներում օգոստոսի 1-ին պատմել է FBI ղեկավար Ռոբերտ Մյուլերի օգնական Մարկ Ջուլիանոն:
Ալ-Ավլակին ձերբակալվել էր 2002թ. հոկտեմբերի 10-ին Նյու Յորքի օդանավակայանում: Նրա ձերբակալության համար մինչ այդ հրաման տրվել էր: Նրան կասկածում էին ԱՄՆ-ում կենսաթոշակ ստանալու համար իր ծննդյան վայրի մասին սխալ տեղկություն փոխանցելու մեջ: Ալ-Ավլակին, որը ծնվել է Նյու Յորքում, պնդում էր, որ ծնունդով Եմենից է: Դրա հաշվին նա 20 հազար դոլար կենսաթոշակ էր ստանում:
Ջուլիանոն պատմել է, որ իսլամիստի ձերբակալության հրամանը հետ է կանչվել, քանի որ դատախազությունը համարել է, որ չի կարող ապացուցել նրա մեղքը: FBI ներկայացուցիչը խոստովանել է , որ իր գերատեսչությունը խորհրդակցել է դատախազության հետ այդ հրամանի հարցով: Սակայն Fox News-ը պարզել է, որ երբ օդանավակայանում Ալ-Ավլակին ձերբակալվել է, նրա ձերբակալութան հրամանը դեռ գործում էր և այն հետ է կանչվել միայն նույն օրըʽ ավելի ուշ: FBI նախկին գործակալների խոսքերով՝ FBI-ն հնարավոր է դիտավորյալ կերպով թույլատրել է Ալ-Ավլակիին մտնել երկիր՝ նրան հետևելու համար:









































