ԱՄՆ Կոնգրեսը հետաձգել է Մագնիտսկու օրենքի ընդունումը և Ջեքսոն-Վենիկի ուղղումներին վերաբերող հարցերը: Այս մասին մի քանի քաղաքական գործիչներ գրել են առաջատար The Cable բլոգում` Foreign Policy ամսագրի կայքում:
Ներկայացուցիչների պալատը համարել է, որ իրենց ժամանակը չի բավարարի` նույնիսկ փորձելու ընդունել միմյանց հետ կապված 2 օրինագիծ:
Դեմոկրատների պալատի բյուջետային հանձնաժողովի անդամ Սենդեր Լևինը պարզաբանել է, որ հանրապետականները չեն կարողացել մեկ ընդհանուր դիրքորոշման հանգել օրենքի ընդունման հարցում:
Միևնույն ժամանակ հանրապետականներն այս հարցում մեղադրում են նախագահ Օբամայի աշխատակազմին:









































