Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունների հարցը, ինչպես նաև Սիրիայում տիրող իրավիճակը:
Դավութօղլուն երեկ մեկնել է Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ՝ հանդիպելու տեղի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ: