ԱՄՆ-ը թույլ չի տա, որ Իրանի մոտ միջուկային զենք հայտնվի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
«Իրանի իշխանությունները կարծում են, թե միջազգային հանրությունը չի համարձակվի խանգարել իրենց` միջուկային զենք ստեղծելու հարցում: Մենք պետք է փոխենք այս իրավիճակը, քանի որ հակամարտության խաղաղ կարգավորման համար գրեթե ժամանակ չի մնացել»,- ասել է Պանետան Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:
Նա հավանական է համարել Իրանի նկատմամբ զենքի կիրառումը: Սակայն գլխավոր հույսը այս հարցում դիվանագիտական ուղիներն են:








































